«Տեղյակ եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից: Հանձնարարել եմ համապատասխան աշխատակիցներին համագործակցել իրավապահ մարմինների հետ՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու նպատակով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ արձագանքելով Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքին:
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ն այսօր լուր տարածեց, որ կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել տնօրենի աշխատասենյակում, եւ կենտրոնի բժիշկներից մեկի քիթը կոտրվել է: Միջադեպի լուրը հաստատել էին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ տնօրենի պաշտոնակատարն իսկապես ձեռքով հարվածել է եւ նույն կենտրոնի բժշկին վնասվածքներ պատճառել:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եւ նախապատրաստվում են նյութեր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ