Հոկտեմբերի 4-ին, ժամը 18:20-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Կարեն Խ.-ի (ծնված 1967 թ.) դին:
ՀՀ ԱԻՆ