ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Հովհաննես Թամամյանը հերքում է լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե ինքը ՀՔԾ է հրավիրվել մարտի 1-ի գործով հարցաքննության, եւ իրեն մեղադրանք է առաջադրվել։
«Նման բան չկա, ես հոգնել եմ այդ լրատվամիջոցներից»,-Aravot.am-ին ասաց Հովհաննես Թամամյանը: Նա ասաց, որ ՀՔԾ չի գնացել, այդ գործով նորություն չունի:
ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ լուրը չեն մեկնաբանում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ