Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շատ լավ մարդ ու գեներալ էր». Լեւոն Երանոսյանը՝ Հայկ Հարությունյանի մասին

Հոկտեմբեր 04,2019 19:39

«Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ»,-լրագրողների հետ զրույցում այսօր նման համոզմունք հայտնեց նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը: Հիշեցնենք՝ նա մեղադրվում է 2018թ.-ին 2 դեպքով «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ  կիրառելու եւ այդ կերպ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: «Երբ դատական գործընթացը սկսվի, ես կխոսեմ: Հիմա ոչ մի բանի համար չեմ խոսելու»,-հայտարարեց Երանոսյանը:

ՀՀ նախկին  ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածի առնչությամբ էլ կարծիք չհայտնեց ու ասաց, որ ճանաչել է Հարությունյանին: «Շատ լավ մարդ ու գեներալ էր»,-ասաց Երանոսյանը:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե Երանոսյանն այժմ ինչով է զբաղվում: «Թոշակառու եմ, ինչո՞վ եմ զբաղվում»,-ծիծաղով ասաց նախկին պաշտոնյան, ապա «օրինակ՝ ինչո՞վ, այգի եք խնամո՞ւմ» հարցին ի պատասխան ժպտալով հավելեց,-«այո, այգի եմ խնամում»: Ինչ վերաբերում է Վալերի Օսիպյանի՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնից հրաժարականին, Երանոսյանը չմեկնաբանեց, ասելով, որ քաղաքականությամբ չի զբաղվում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031