Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում քննարկվել է համայնքներում անասնահամաճարակային իրավիճակը

Հոկտեմբեր 04,2019 18:40

Շիրակի մարզպետարանում այսօր կազմակերպվել է հանդիպում-խորհրդակցություն մարզի համայնքային անասնաբույժների և սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների հետ, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը և Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել մարզի անասնահամաճարակային իրավիճակը, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով նախատեսված պատվաստման, ինչպես նաև հակաանասնահամաճարակային ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների պլանի պատշաճ իրականացման գործընթացը:

Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն իր խոսքում անդրադարձել է պետության կողմից ոլորտում իրականացվող քաղաքականությանը, նշել, որ հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է մեկնարկել կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա կենդանիների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումները դարձնել ավելի թիրախային ու արդյունավետ:

Փոխնախարարի տեղեկացմամբ` առաջիկայում նախատեսվում է իրականացնել որոշակի փոփոխություններ անասնաբուժության մասին օրենքում: Բացի այդ, մշակման փուլում է բրուցելոզ հիվանդության  կանխարգելման ծրագիրը:

Իր խոսքում Տիգրան Գաբրիելյանն ընդգծել է մասնավոր անասնաբույժների շարունակական ուսուցման, նրանց գիտելիքների բարձրացման ու հմտությունների կատարելագործման կարևորությունը, ինչը թույլ կտա բարելավել անասնաբուժական ծառայությունների որակը:

Հաշվի առնելով բրուցելոզի նկատմամբ ստուգումների կատարման միջոցառումների որոշակի թերացումները (միջոցառումների ոչ լիարժեք փաստաթղթավորում, գրանցամատյանների անկատար վարում, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի բացակայություն)՝ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը հորդորել է առավել պատասխանատվությամբ վերաբերվել պատվաստումների պլանավորման ու բրուցելոզի նկատմամբ ստուգումների կատարման ընթացքին, չուշացնել պատվաստումները:

Ոլորտի պատասխանատուները շեշտել են նաև համայնքապետերի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը գյուղատնտեսական կենդանիների պատվաստման գործընթացի արդյունավետ կազմակերպման հարցում:

Էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031