Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էրեբունի-Երեւան 2801 ամեակը մօտենում է. պատգամաւորներն ու մտաւորականները այցելել են Էրեբունի արգելոց

Հոկտեմբեր 04,2019 17:48

Օրեր առաջ իրականացրի հերթական ձեռնարկս: ԱԺ պատգամաւոր Անի Սամսոնեանին, Երեւանի աւագանու անդամ Դաւիթ Խաժակեանին, գեղանկարիչ Վահան Ղարիբեանին, բանասէր Լուսինէ Աւետիսեանին հրաւիրեցի Էրեբունի ամրոց եւ թանգարան: Հանդիպման նպատակն էր նորընտիր տնօրէնութեան հետ ծանօթութիւնը, ինչպէս նաեւ Էրեբունիի վերջին պեղածոները տեսնելը:

Վերեւում մեզ դիմաւորեցին «Թևեր» խմբի աղջիկներն, ովքեր երգեցին մի քանի ազգային երգ, սա արգելոցի նորարարութիւններից է: Տեսանք Երեւանի հիմնադրման մասին վկայող երեք սեպագիրներից մէկը, որ գտնւում է ամրոցի տարածքում:
Հանդիպեցինք տնօրէն Միքայել Բադալեանին, ով մեզ ցոյց տուեց նոր պեղուած ուրարտական տաճարի հիմքերը եւ հատակը, ապա տեսանք Երեւանի ամենահին փողոցը:

Մօտ մէկ ժամ արեւի տակ մնալուց յետոյ իջանք թանգարան: Այնտեղ պարոն Բադալեանը մեզ ցոյց տուեց մօտ երեք հազարամեակի պատմութիւն ունեցող խճանկարներից հատուածներ, որ դեռ ցուցադրուած չէն մշտական ցոյցադրութեան սրահներում, ինչպէս նաեւ մշակոյթային արժէք ներկայացնող հնագոյն տարբեր գտածոներ:

Հանդիպման վերջում բոլորն ընդգծեցին նման ձեռնարկների կարեւորութիւնը:

Տիր հայագիտական կենտրոնի ղեկաւար՝ Դաւիթ Աղաջանեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031