Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի հեռացումը ՀՀ–ում սահմանադրական արդարության վերականգնմանն ուղղված քայլը պետք է լինի. Արման Բաբաջանյան

Հոկտեմբեր 04,2019 17:32

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր դիմում  ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018 թվականին այդ պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված, ըստ իրեն՝ «կոպտագույն օրինախախտումներին»:

Լրագրողների հետ զրույցում պարոն Բաբաջանյանն ասաց, որ դրանց արդյունքում տեղի է ունեցել իշխանության փաստացի բռնազավթում։

Ըստ նրա, դիմումում հանգամանորեն ներկայացրել է ՍԴ-ի նախագահի պաշտոնի յուրացման ընթացքում կիրառված «հանցավոր սխեմայի» բոլոր մանրամասները. «Ցանկանում եմ ընդգծել ՍԴ պաշտոնից թույլ տրված օրինախախտումների հիմքով Հրայր Թովմասյանի հեռացումը ՀՀ–ում սահմանադրական արդարության վերականգնմանն ուղղված համալիր, համակարգային գործողությունների շարքի սոսկ մի քայլը պետք է լինի»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031