Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետք է ինքնաքննադատաբար ասենք, որ մարդիկ իրենց ցանկալի թեկնածուի համար ճանապարհ հարթելու համար շատ հաճախ պետության հետ հարաբերությունները չարաշահում են. Ermenihaber

Հոկտեմբեր 04,2019 16:52

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների թեկնածուական մասնակցությունը ընտրություններին: Կանոնադրությունում առկա սահմանափակումը որոշակի դժգոհություն է ստեղծել պոլսահայ համայնքում:

Ermenihaber.am-ը դիմել է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին՝ խնդրելով մեկնաբանել պատրիարքական ընտրություններում  թուրքական իշխանությունների կողմից նախկինում ստեղծված խոչընդոտները և գնահատական տալ ներկայիս իրավիճակին:

– Պարոն Գոչունյան, 1990թ. և 1998թ. պատրիարքական ընտրություններում նույնպես խոչընդոտներ են եղել, ինչպես հիմա, բայց մասնավորապես 1990-ին նմանատիպ իրավիճակ էր, երբ մեկ թեկնածու էր պարտադրվում համայնքին: Սակայն պետությունը հետ քայլ արեց, քանի որ նախաձեռնարկ մարմինը հրաժարվեց ընդունել այդ պայմանը: Ինչու՞ հիմա նախաձեռնարկ մարմինը չի գնում այդ ուղղությամբ: Իշխանության, համայնքային կառույցների կամ անձանց կողմից որևէ ճնշումներ կա՞ն:

– 1990 և 1998թթ. ընտրությունները հանրապետական շրջանի ամենահանգիստ ընտրություններն են եղել: 1990թ. պետության կողմից որևէ թեկնածու չի պարտադրվել: 1990թ. ընտրության արդյունքներով Գարեգին Քազանջյանը, երբ որ ընտրվեց Պոլսո աթոռի գահակալ, իր հիմնական մրցակիցը Շահեն եպիսկոպոս Սվաճյանն էր: Գարեգին Սվաճյան պատրիարքը Երուսաղեմի Սուրբ աթոռի լուսարարապետն էր, այսինքն դրսից եկավ և պատրիարք ընտրվեց:

Իրենք պահանջեցին, որ պատրիարքը ընտրվի զուտ հոգևորականների կողմից, այսինքն առանց ժողովրդի մասնակցությամբ հոգևորականների կողմից: Մեր կանոնադրության դեմ ընդվզում արտահայտում են բացառապես էն պարագայում, երբ որ ժողովրդի մասնակցությունը սահմանափակվում է: Ժողովրդի մասնակցության սահմանափակման խնդիրն ավելի էական վտանգ է, քան թե թեկնածուական սահմանափակումները, որովհետև թեկնածուական սահմանափակումները որոշ չափանիշների հիման վրա են լինում: Պետության գործոնը, համայնքի գործոնը, հայ եկեղեցու իրավունքի գործոնը  այդ բոլորի համադրությունն է, բայց ժողովրդի պարագայում չես կարող չափանիշ սահմանել: Այն ժամանակ հարթվեց այդ խնդիրը: Մարտին էր մահացել Շնորհք պատրիարք Գալուստյանը, մինչև հաջորդ տարեվերջ արդեն Գարեգին Քազանջյանը  ընտրվեց:

Այսինքն պատրիարքի աթոռը թափուր մնալու խնդիր չունեինք: 1998թ. ընտրություններին նույնպես համայնքի կողմից փոխանորդ ճանաչված  անձը, ի դեմս Մեսրոպ Սրբազանի պետության կողմից փոխանորդ ճանաչված ի դեմս` Շահան արքեպիսկոպոս Սվաճյանի տարբեր մարդիկ էին: Պետությունը ասում էր, որ ես ընդունում են Շահան արք. Սվաճյանին, իսկ պատրիարքական համակարգը ասում էր, որ  մեր փոխանորդը այս մարդն է մյուսի հետ ինչ գործ ունեք: Պետությունը խուսափեց կողմ լինել ստեղծված իրավիճակում և կանոնադրությունը ոչ իր ճանաչած փոխանորդի, ոչ էլ  համայնքի ճանաչած փոխանորդի անունով ուղարկեց, նախաձեռնարկ մարմնի ատենապետ լուսահոգի Փիլո Աթանի անունով ուղարկեց և հարցը լուծեցին:  Նորից Գարեգին արք. Քազանջյանը մարտ ամսին էր մահացել և մինչև հաջորդող տարեվերջը պատրիարք կար արդեն: 1990 և 1998թ. ընտրություններում հարցերը շատ հաճախ առաջացել էին ներքին խնդիրներից: Մեր համայնքում, դժբախտաբար, պետք է ինքնաքննադատաբար ասենք, որ մարդիկ իրենց ցանկալի թեկնածուի համար ճանապարհ հարթելու համար շատ հաճախ պետության հետ հարաբերությունները չարաշահում են:

– Կմանրամասնե՞ք, պարոն Գոչունյան, ինչպիսի՞ համակարգ է ղեկավարում Պոլսո հայոց պատրիարքը: Նախորդ ընտրությունների հետ համեմատած  այս կանոնադրությունում որևէ կետ փոխվե՞լ է պատրիարքին ընտրող պատգամավորների թվի վերաբերյալ:

– Պատրիարքը գլխավորում է մի համակարգ, որը մոտավորապես Թուրքիայի գավառներում և Ստամբուլում մնացած շուրջ 40 եկեղեցուց է բաղկացած: Այդ 40 եկեղեցին, ըստ մեր ազգային սահմանադրության, յուրաքանչյուրը մի ընտրատեղամաս է, բայց դու չես կարող հրաժարվել այդ ընտրատեղամասից, որովհետև պատրիարքը յուրաքանչյուր եկեղեցու գլուխն է: 40 ընտրատեղամասից հազիվ 5-6 հատի պարագայում է մեր ժողովուրդը զանգվածայնաբար ներկայություն ապահովում: Այսինքն՝ 5-6 ընտրատեղամասի շուրջ է համախմբում  հայ համայնքի 80%-ը: Թուրքական իշխանություններն օրինակ արձագանքեցին պատգամավորների թվին: Եթե նախկինում (1990 և 1998թթ. ) պատրիարքներն ընտրվում էին 89 պատգամավորով, ապա այսօր այդ թիվը բարձրացել է 120-ի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին նախաձեռնարկ մարմինը հրապարակել էր իր որոշումը, ըստ որի՝ չի բողոքարկի այդ պարտադրված սահմանափակումը:

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031