Լրահոս
Օրվա լրահոսը

«Որդեգրված է ընտանիքաիշխանություն կառուցելու հստակ քաղաքականություն»

Հոկտեմբեր 04,2019 19:10

«Փաշինյանի իշխանությունը վաղուց արդեն կապ չունի իրավական պետություն եւ ժողովրդավարական արժեհամակարգ հասկացությունների հետ, այդ իշխանությունը վաղուց արդեն ռեժիմ է, որը մեկ նպատակ ունի` հաշվեհարդար տեսնել բոլոր նրանց հետ, ովքեր չեն անցնում Նիկոլ Փաշինյանի թրի տակով, ովքեր ցանկանում են ապրել իրավական պետության մեջ: Չկասկածեք, դատական իշխանությունը յուրացնելուց հետո Փաշինյանը գրոհելու է չորրորդ իշխանությունը: Դրա նախանշաններն արդեն իսկ երեւում են: Ձեր լրատվամիջոցն էլ խնդիրներ է ունենալու, օրինակ` ինձանից հարցազրույց վերցնելու դեպքում խնդիրներ եք ունենալու: Որդեգրված է բռնապետական մոդելով անձնիշխանություն, ավելի շուտ` ընտանիքաիշխանություն կառուցելու հստակ քաղաքականություն: Եվ, սա չափազանց վտանգավոր է: Սա մեր երկրի, մեր քաղաքացիների «քթից է գալու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն`անդրադառնալով ԱԺ-ում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկումներին:

«Ակնհայտ է, որ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման հարցը ոչ մի կապ չունի օրենքի եւ ընդհանրապես` իրավաբանության հետ: Ակնհայտ է, որ վարչապետ Փաշինյանը, ուզուրպացնելով գործադիր եւ օրենսդիր իշխանությունները, ցանկանում է գրպանել նաեւ դատական իշխանությունը»,- ասաց մեր զրուցակիցը:

Միհրան Հակոբյանի հետ հարցազրույցը՝ «Առավոտ» օրաթերթի շաբաթ օրվա համարում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»
04.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Ցինիզմը հո պոզավոր չի լինում հենց սա է էլի: Մինչև 2018թ մայիս ամիսը ռեժիմ չէր, իսկ և իսկ ժողովրդավարություն էր, դատարանները անկախ, մամուլը ազատ, ժողովուրդն էլ երջանիկ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031