Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելու նպատակով Ազգային ժողովում մեկնարկած ներկայիս գործընթացն անպտուղ և փակուղային է. «Սասնա ծռեր»

Հոկտեմբեր 04,2019 16:02

Իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած ռեժիմի անդամ և դրածո Հրայր Թովմասյանին սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացնելու նպատակով Ազգային ժողովում մեկնարկած ներկայիս գործընթացն անպտուղ և փակուղային է:

Այս շատ տիպական օրինակով կարող ենք փաստել, որ ռեժիմի կեղեքիչ կառավարման համար ժողովրդին պարտադրված կեղծ սահմանադրությանն ու անիրավ օրենքների միջոցով ռեժիմի մնացորդներից և նրա ստեղծած կեղեքիչ մեխանիզմներից ազատվելու՝ արդեն մեկուկես տարի տևող քաղաքականությունը մոտենում է սպառման եզրագծին։

Սահմանադրությունն առանց սահմանդրի ու սահմանադրականության և օրենքն առանց իրավունքի ու իրավականության՝ հակաբանական և հակամարդկային մեռյալ բեռ են պետության ու ազգի համար, խափանում են նրանց բնականոն ընթացքը, ինչն աննախադեպ արագությամբ փոփոխվող ներկայիս անկայուն ու գերմրցակցային աշխարհում ի վերջո հանգեցնելու է պետականության փլուզման:

Ժամանակն է գիտակցելու, որ անհրաժեշտ է հրաժարվել որդեգրած մոտեցումներից, դուրս գալ ռեժիմի մնացորդներին արհեստականորեն լեգիտիմացնելու և ընդդիմություն դարձնելու սև-սպիտակ խաղից, դադարեցնել ռեժիմի դեմ ապստամբած քաղաքացիների քրեական հետապնդումը, չվախենալ իրական քաղաքական մրցակցությունից, արդյունավետ քայլերով ավարտին հասցնել հեղափոխությունը՝ գլխովին ջախջախելով ու չեզոքացնելով ռեժիմի մնացորդներին և հնարավորություն ստեղծելով երկրորդ քաղաքական բևեռի ձևավորման համար:

Ժամանակն է գիտակցելու նաև, որ իշխանությունը պետականությունից գերադասելու արժեհամակարգային մոտեցումներն ու վարքագիծն իրականում կարճացնում են հենց իշխանության կյանքը և նպաստավոր պայմաններ են ստեղծում ռեժիմի մնացորդների մոբիլիզացիայի ու ռևանշի համար:

Ապագայի էջը բացելու համար հարկավոր է փակել անցյալի էջը:

Ռեժիմի գործունեության իրավաքաղաքական գնահատական, դրա հիման վրա՝ համապարփակ և ամբողջական անցումային արդարադատություն, քաղաքական, տնտեսական ու գործակալական լյուստրացիա, իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած ՀՀԿ-ի և նրա արբանյակների գործունեության արգելք, նոր Սահմանադրություն և արտահերթ ընտրություններ՝ ահա այն կամուրջը, որ մեր պետականությունը կանցկացնի փոթորկուն գետի վրայով և կդնի զարգացման ուղու վրա:

«Սասնա ծռեր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031