Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. Ադրբեջանում չեն գնահատում Փաշինյանի պացիֆիստական մոտեցումները

Հոկտեմբեր 04,2019 15:38

«Հակամարտության պատմության բոլոր փուլերում էլ կարգավորման գործընթացից տեղյակ արտերկրի գրեթե բոլոր քաղաքական գործիչները չէին էլ կասկածում, որ խաղաղ լուծման տարբերակի վերջնարդյունքը հենց Արցախի Հանրապետության հայկական լինելու մեջ է: Սակայն դա միջազգայնորեն ամրագրելու համար դեռևս պետք է ճանապարհ անցնել: Պատերազմը՝ ինչպիսին էլ այն լինի, միևնույն է հարցի լուծում չէ: Հետևաբար խաղաղ կարգավորման բանակցություններում պետք է ջանքեր գործադրել պահպանել ու զարգացնել ձեռքբերվածը: Ինքնորոշման իրավունքի սկզբունքը վաղուց ճանաչվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների բոլոր համատեղ հայտարարություններում, և դրա մասին է պետք անընդհատ խոսել»,- մեր՝ ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նախագահի պատասխանը`ՀՀ վարչապետի հայտարարությանը`«Արցախը Հայաստանն է եւ վերջ» հարցին ի պատասխան ասաց, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը:

Ըստ նրա, Ալիևի հայտարարությունը թե «Ղարաբաղը Ադրբեջան է» նույնքան խորհրդանշական է, որքան Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում: Փաշինյանի պացիֆիստական մոտեցումները՝ թե հիմնախնդրի լուծումը պետք է նաև ադրբեջանցիների համար ընդունելի լինի, Ադրբեջանում չեն գնահատում և համարժեք չեն արձագանքում: Ընդհակառակը՝ էլ ավելի հաճախ են սկսել խոսել ռազմական ճանապարհի մասին:

«Մեր տարածաշրջանը կրկին բարդ հարաբերությունների մեջ է ընկղմվում, որտեղ կրկին խաչվելու են աշխարհաքաղաքական շահերը: ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա և Իրան: Ահա այս երկրների հետ ակտիվ, հասկանալի, հավասարակշռված ու կառուցողական հարաբերություններում է Արցախյան հարցի խաղաղ կարգավորման բանալին: Անհրաժեշտ է հաշվարկված ու ծրագրված քաղաքականություն տանել, ոչ թե սպոնտան գործողություններ իրականացնել: Այլապես հակամարտության կողմերից հնչող ցանկացած հայտարարություն մյուս կողմերից անարձագանք չի մնալու», կարծում է Արտակ Զաքարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031