Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կալիֆորնիայի նահանգապետը ստորագրել է Թուրքիայում ներդրումներն արգելող օրինագիծը

Հոկտեմբեր 04,2019 15:27

Կալիֆորնիայի նահանգապետ Գեյվին Նյուսոմը AB 1320 նախագծի ընդունման վերաբերյալ օրենք է ստորագրել, որով Կալիֆոռնիայի հանրային կենսաթոշակային հիմնադրամին արգելվում է Թուրքիայում ներդրումներ կատարել:

Նահանգապետը շեշտել է, որ Կալիֆոռնիան հանդես է գալիս հօգուտ արդարության և հիշում է Ցեղասպանության 1.5 միլիոն նահատակներին:

Օրինագծի հեղինակ Ադրին Նազարյանն իր հերթին ասել է, որ Կալիֆորնիան, որն աշխարհում մեծությամբ 5-րդ տնտեսական կենտրոնն է, ստորագրելով այս օրենքը՝ Թուրքիային ուղղակիորեն կոչ է անում  դադարեցնել Ցեղասպանության ժխտման արշավը:

Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Կալիֆորնիայի Սենատը վավերացրել է Թուրքիայում ներդրումներն արգելող օրինագիծը (AB 1320):

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031