Լրահոս
Օրվա լրահոսը

Գալիս են, փաթաթվում, պաչում են, ասում են՝ դու մեր ընկերն ես, բայց ֆեյսբուքում հարձակվում. Վլադիմիր Վարդանյանը դիմում է ՍԴ-ին, պահանջում գնահատական

Հոկտեմբեր 04,2019 15:13

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ աշխատակազմի ղեկավարի՝ իր ֆեյսբուքյան էջում Հրայր Թովմասյանին հասցեագրված գրության հրապարակմանը:

Գրությամբ հանձնաժողովը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հրավիրում էր հանձնաժողովի նիստին՝ իր լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը մասնակցելու, բայց սեպտեմբերի 24-ի փոխարեն նշել էին հոկտեմբերի 24:

Վարդանյանի խոսքով՝ «Քաղաքականության մեջ ընդունված է այդպիսի սենսացիոն լուրերը պահել վերջին օր ու վերջին օրը հրապարակել, որպեսզի ցույց տան, թե տեսեք, մենք էլ գիտենք սենսացիա անել: Բայց, իմ խորին համոզմամբ, ՍԴ-ն սենսացիա անող մարմին չէ եւ որ այդ վրիպակին պետք է անմիջապես որեւիցե եղանակով արձագանքվեր: Ոչինչ, արձագանքվել է, թող անգրագիտության պիտակը մնա իմ վրա, ես չեմ պիտակավորում մյուսներին: Ես ուզում եմ, որ ՍԴ-ն գնահատական տա նրան, թե ՍԴ նախագահին ուղղված գրությունը ինչու է հրապարակում ՍԴ աշխատակազմի ղեկավարը, այն էլ՝ իր անձնական ֆեյսբուքյան էջում:

Դրանից հետո ես դառնում եմ հարձակման թիրախ մի շարք անձանց կողմից, անձանց կողմից, ովքեր հրապարակային հայտարարություններ են անում, նույնիսկ անձնական շփումներում գալիս են, փաթաթվում են, պաչում են, ասում են՝ դու մեր ընկերն ես, բայց դե նորմալ է քաղաքականության մեջ:

Համ հրապարակում է իր ֆեյսբուքյան էջում, համ էլ մյուսների տարածած լուրերին լայքեր է դնում եւ ստեղծում է տպավորություն, որ գիտեք, իրենք գործընթացի մաս են: Ես դիմում եմ ՍԴ-ին, որ այս վարքագծին պատշաճ գնահատական տան: Եթե սա կատարվել է առանց ՍԴ նախագահի գիտության, անթույլատրելի է, որովհետեւ այն ուղղված էր ՍԴ նախագահին, իսկ եթե կատարվել է ՍԴ նախագահի իմացությամբ, սա եւս պետք է համապատասխան գնահատականի արժանանա ՍԴ-ի կողմից»:

Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ նաեւ ընթացակարգային խախտումների եւ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծում հիմքերի մասին քննադատություններին, քավոր-սանիկ հարաբերությանը, մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031