Ռուսաստանն առաջարկում է ատոմակայան կառուցել Ադրբեջանում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո:
«ԱԷԿ-ը կլինի այնպիսին, որը կընտրի մեր ադրբեջանցի գործընկերը: Մենք ուժեղ կայան ենք առաջարկում»,-ասել է Լիխաչյովը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մեծապես ավելանում է էլեկտրաէներգիայի սպառումը: «2018 թվականին ադրբեջանցիները 14 տոկոսով ավելացրել են էլեկտրաէներգիայի սպառումը և գեներացումը, ինչը շատ է»,-հավելել է Լիխաչյովը։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ