Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆելիքս Ցոլակյան. «Հնարավոր է հասնենք նրան, որ հրշեջ-փրկարարները կարողանան ավելի էժան գներով բնակարաններ ստանան»

Հոկտեմբեր 04,2019 14:56

«Աշխատանքներ են տարվում, որպեսզի կարողանանք հրշեջ-փրկարարների բնակարանային պայմանների բարելավման հասնենք»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա խոսքերով՝ հնարավոր է կարողանան այդ ուղղությամբ լուրջ հաջողությունների հասնել եւ հրշեջ-փրկարարները կարողանան ավելի էժան գներով բնակարաններ ստանան. «Նույնիսկ հնարավոր է՝ մենք հասնենք նրան, որ առանձին փրկարարներ պարգեւատրման միջոցով ստանան բնակարաններ»:

ԱԻՆ-ում աշխատանքի անցնելու մասին էլ նախարարն ասաց, որ հիմա ավելի դժվար է լինելու այդ գործընթացը, քանի որ այսօր ԱԻՆ-ում աշխատատեղերը քիչ են, իսկ նախկինում շատ են եղել. «Այսօր աշխատանքի դիմողների թիվն ավելին է, քան աշխատատեղերը: Ավելի շատ մարդ ունենք հերթագրված, քան աշխատատեղ ունենք: Ես, որ եկա, այնպես արեցի, որ համալրումը անենք մեր ակադեմիայի շրջանավարտներով: Ակադեմիայի շրջանավարտը բարձրագույն կրթություն ունի, գալիս է եւ ուզում սպայական աշխատանքի անցնի: Սպայական աշխատանքի տեղերը շատ սահմանափակ են եւ շատերը հենց հիմա աշխատում են սովորական հրշեջ՝ ունենալով բարձրագույն կրթություն: Շատերը սպասում են, թե երբ է գալու ժամանակը, որ դառնան սպա: Հիմա աշխատավարձի բարձրացումից հետո, իմ կարծիքով, տեղերի հարցը փակված է լինելու, ավելի դժվար է լինելու ընդունվել սովորական հրշեջի աշխատանքին, որովհետեւ ցանկացողները շատ են, «վականսիաները»՝ շատ քիչ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031