Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է «Դյուդելանժ» -«Ղարաբաղ» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
Նշենք, որ երկրորդ խաղակեսի սկզբում դրոնով ստադիոն է իջեցվել Արցախի դրոշը, որից հետո մրցավարը ընդհատել է խաղը:
«Ադրբեջանի ԱԳՆ-ը հետևում է իրավիճակին՝ կապված Լյուքսեմբուրգում «Դյուդելանժ» -«Ղարաբաղ» խաղի ժամանակ սադրանքի հետ: Դեսպանին հանձնարարվել է կապ հաստատել Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի հետ և համոզվել, որ մեղավորները կհայտնաբերվեն և համապատասխան պատիժ կկրեն»,-թվիթերում գրել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև