Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբինյանը՝ Ալիեւի հայտարարության եւ Պուտինի քայլի մասին

Հոկտեմբեր 04,2019 14:22

Ալիեւը պատասխանել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Հայաստան է հայտարարությանը եւ ասել, որ դա սուտ է, «Ղարաբաղը Ադրբեջան է»:

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ Ալիեւի պատասխանից եւս մեկ անգամ երեւում է, որ ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանը կառուցողական չէ եւ չի ուզում խաղաղ կարգավորում, հարցի հանգուցալուծում. «Ինչ էր ՀՀ վարչապետի ասածը, որ կա հակամարտություն եւ այդ հակամարտությունը կարող է ունենալ միայն խաղաղ հանգուցալուծում, եւ եթե մենք ուզում ենք հասնել խաղաղ հանգուցալուծման, անհրաժեշտ է, որ ե՛ւ Հայաստանի ժողովուրդը, ե՛ւ Արցախի ժողովուրդը, ե՛ւ Ադրբեջանի ժողովուրդը համաձայն լինեն այդ հարցի հանգուցալուծման շուրջ: Նա ակնկալում էր, որ մյուս կողմն ընդունի այս փաստը, քանի որ անհնար է որեւիցե հանգուցալուծում՝ առանց կողմերի համաձայնության: Իսկ Ալիեւի պատասխանը ցույց է տալիս, որ նա չի ընդունում այդ բանաձեւը, հետեւաբար, չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում»:

Հարցին՝ սահմանին զոհ ունենք, վիրավոր ունենք, սա չի խոսո՞ւմ այն մասին, որ խնդիրը տեղից չի շարժվում եւ Նիկոլ Փաշինյանի առաջարկած բանաձեւը կենսունակ չէ՝ Ռուբինյանը պատասխանեց. «Սա խոսում է այն մասին, որ կա բանաձեւ, որը, ըստ էության, հակամարտության հանգուցալուծման միակ բանաձեւն է եւ Ադրբեջանը չի ընդունում այդ բանաձեւը, շարունակում է իր ռազմատենչ հայտարարությունները, իր ագրեսիվ գործողությունները, եւ աշխարհը դա տեսնում է»:

Հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ-ից մեկնելուց հետո հանդիպել է նաեւ Ալիեւի հետ, դա ազդա՞կ է, ինչպե՞ս եք մեկնաբանում՝ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Տարբեր երկրների ղեկավարներ պարբերաբար հանդիպում են տարբեր երկրների ղեկավարների հետ, ես մեկնաբանելու բան չունեմ այս առումով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031