Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ-ում կառուցվածքային փոփոխություններ եւ կրճատումներ կլինեն

Հոկտեմբեր 04,2019 13:55

«Անջիգյար հրշեջը տեղ չունի նորմալ հրշեջի կողքին»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն՝ անդրադառնալով իր կառավարման ոլորտի խնդիրներին եւ թերություններին: Նախարարն ասաց, որ թերություններ շատ կան, հիմա կառուցվածքային փոփոխություններ են անելու, մի քանի օրից կսկսվի. «Եվ այն մարդիկ, որոնք արատավորում են, փչացնում են հրշեջի անունը, գցում են՝ այդ մարդկանցից ազատվելու ենք: Որքան հնարավոր է, մենք կփորձենք դա անել»:

Ըստ Ցոլակյանի, եթե խոսում են կառուցվածքային փոփոխությունների մասին, դա չի նշանակում, որ մենք գնալու են այն ճանապարհով, իր խոսքերով ասած՝ դնելու են ջարդեն, փշրեն. «Չէ, դա լինելու է կոռեկտ օպտիմալացում՝ կրկնվող վարչություններ, կրկնվող գործառույթներ, այս բոլորը վերանալու է, որպեսզի ավելի կազմակերպված ու կոմպակտ լինի աշխատանքը: Դրան զուգահեռ, նաեւ այն աշխատակիցները, որոնք իրենց տեղում չեն, նրանցից ազատվելու գործընթաց է գնալու»:

Ըստ Ցոլակյանի, համակարգում մի իրավիճակ է, որ մեկը շատ աշխատում, չարչարվում է, մյուս կողքից օգտվում է. «Բոլոր տեղերում այդպիսի բան կա: Սա փչացնում է մթնոլորտը, փչացնում է լավ աշխատողին, որին հոգնեցնում է դա: Էսպիսի արտահայտություն կա՝ պետական ոլորտում գլուխ պահել: Երբ հարյուր զինվորի մեջ մեկը գլուխ է պահում՝ չի երեւում, բայց 2-3 հոգու մեջ գլուխ պահել չի երեւում, երեւում է, զռում է, սրան հարկավոր է վերջ տալ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031