Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Tor»-ի ավելի շատ կիրառումը կարող է նաեւ այլ պատճառ ունենալ. մարդիկ վախեցած են նոր իշխանություններից եւ թաքցնում են իրենց ինքնությունը. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 04,2019 13:48

Օրերս մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարել էր, որ Հայաստանից «Tor» անոնիմացնող համակարգի կիրառման կտրուկ աճ է նկատվում 2018 թ. օգոստոսից։ Դա կարելի է համեմատել ֆեյքերի թվի կտրուկ աճի հետ։

ՀԺ-ն փորձագետի հետ զրույցում որոշ մանրամասներ պարզեց։

Ի՞նչ Է իրենից ներկայացնում «Tor» -ը. դա մի գործիք Է, որը թույլ է տալիս համացանցում թաքցնել քո ինքնությունը։ Դրա միջոցով ամբողջությամբ հնարավոր է թաքցնել թե՛ քո ինքնությունը, թե՛ այն գործողությունները, որը կատարում ես, օրինակ՝ ինչ ես կարդում, ինչ ես նայում.

«Այս համակարգից սովորաբար Հայաստանից ստաբիլ մոտ 500 մուտք էր լինում օրական։ Մուտքերի աճ մի անգամ եղել է հեղավտխությունից առաջ՝ մոտ 2 անգամ, իսկ հետո՝ օգոստոսի կեսին մոտ 3 անգամ աճ է երեւում։ «Tor» –ի միջոցով հնարավոր է մտնել նաեւ կայքեր, որոնք սովորական համացանցով անհասանելի են։ Այդ կայքերն օրինակ՝ թմրանյութ են վաճառում, զենք։ Այսինքն այցելուները կարող են լինել նաեւ այն մարդիկ, ովքեր օգտվում են արգելված ապրանքներից։ Բայց այս աճը եղել Է 2-3 օրվա մեջ ու դա կարող է մի քանի պատճառ ունենալ։

«Tor» –ի ավելի շատ կիրառումը կարող է նաեւ այլ պատճառ ունենալ, առաջինը, որ մեծ քանակությամբ մարդիկ վախեցած են նոր իշխանություններից եւ թաքցնում են իրենց ինքնությունը։

Երկրորդ տարբերակն այն է, որ «Tor» –ը խափանումներով է աշխատում եւ մարդիկ անընդհատ միացնում են, անջատում են ու դա քանակ է ավելացնում։ Դա կարող Է պայմանավորված լինել ե՛ւ կապի խափանումներով, ե՛ւ տեխնիկական հարցերով, չնայած այս առումով տեղեկություն չկա։

Մյուս տարբերակը այն է, որ մարդիկ բացում են կեղծ էջեր եւ սա երաշխավորում է, որ իրենց չեն գտնի։ Օրինակ «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան Էջի տվյալները «Ֆեյսբուք»–ը տրամադրեց, բայց եթե դու «Tor» –ի միջոցով ես մուտք գործում՝ «Ֆեյսբուք»–ն էլ չգիտի, թե դու ով ես»,– ասաց Մարտիրոսյանը։

ՆԻԿՈԼԱՅ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031