Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի կերպ չեմ հասկանում ԲՀԿ-ի դիրքորոշումը՝ չունենալ քաղաքական դիրքորոշում այսպիսի էական հարցում». Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 04,2019 13:42

Ինչպես հայտնի է, ԲՀԿ խմբակցությունը չմասնակցեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին լիազորություններից զրկելու հարցի քվեարկությանը:

Այսօր Արարատ Միրզոյանը մեր հարցին, թե ԲՀԿ-ի այդ պահվածքը ձեզ ի՞նչ է ասում, պատասխանեց. «Ես դա չեմ թաքցրել նաեւ իրենց հետ խոսակցություններում, ես կարծում եմ, որ քաղաքական ուժը, այն էլ խորհրդարանում ներկայացված ընդամենը 3 քաղաքական ուժերից մեկը, այն էլ այսպիսի գերհագեցված քաղաքական օրակարգով երկրում, ինչպիսին այս օրերին ՀՀ-ն է, չի կարող ասպիսի առանցքային հարցերում դիրքորոշում չունենալ:

Ես նույնքան հարգում եմ «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը պաշտպանել այս նախագիծը, որքան կհարգեի «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը դեմ քվեարկել այս նախագծին: Ես ոչ մի կերպ չեմ հասկանում ԲՀԿ-ի դիրքորոշումը չունենալ քաղաքական դիրքորոշում էսպիսի էական հարցում: Առնվազն: Ես կհասկանայի, եթե իրենք դեմ քվեարկեին, ոչ մի խնդիր չէի տեսնի»:

Նա ասաց, որ չի ուզում ենթադրություններ անել, թե ԲՀԿ-ն ինչու է նման որոշում կայացրել: Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն ասում է՝ իրավական հիմքեր չկան նախագծում՝ Միրզոյանն արձագանքեց. «Դե մենք կտրուկ համաձայն չենք դրա հետ, էլի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031