Լրահոս
Օրվա լրահոսը

Խումբ, որ չի կարողանում կամ ցանկանում  պաշտպանել գործընկերոջը, դժվար թե կարողանա էապես փոխել Հայաստանը. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 04,2019 13:38

«Իմ քայլը» խմբակցությունում Անդրանիկ Քոչարյանից բացի չկան այլ գործիչներ, որոնք ունեն նախորդ ռեժիմի դեմ տասնամյակների պայքարի կենսագրություն։ Նրանց քաղաքական կենսագրությունը լավագույն դեպքում սկսվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց կամ Գյումրիից Երևան քայլելու կես ճանապարհին Փաշինյանին միանալուց:

Մեկ այլ հատված ընդհանրապես ծաղրել է 2018 թվականի ապրիլ- մայիսյան գործընթացները, սակայն ինչ-որ հրաշքով հայտնվել է իշխող խմբակցության անցողիկ տեղերում: Կա եւս մեկ հատված, որ դժգոհ է հեղափոխության արդյունքներից։ Իշխանություն դառնալու ակնկալիքները եւ արտոնություններն այնպիսին չեն, ինչպիսին կուզենային։ Այս խմբակին կարելի է տալ պայմանական Սասուն Միքայելյան անվանումը։

Կա նաեւ մի ստվար խումբ, որը պարզապես կարելի է անվանել վախկոտների խումբ։ Նրանք աշխատում են որեւէ կերպ չմասնակցել ներքաղաքական դիսկուրսին, ապրել հանգիստ, շառից-փորձանքից հեռու այս ցուրտ ու խաբուսիկ աշխարհում։

Եվ ահա, այս չուզող եւ անկարող խումբը ստանձնել է Հայաստանի լրջագույն բարեփոխումների ղեկը։ Խումբ, որ չի կարողանում կամ ցանկանում  պաշտպանել գործընկերոջը, դժվար թե կարողանա էապես փոխել Հայաստանը:

Արիս ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031