Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան. «Պետք է փորձենք ունենալ այնպիսի տնտեսություն, այնպիսի տնտեսական հարաբերություններ, որ կարողանանք ավելի շատ հնարավորություններ քաղել Մաքսային միությունից, քան տալ. «Հայկական ժամանակ

Հոկտեմբեր 04,2019 13:13

Մաքսային միության առեւտրային գործունեության մասով ես ավելի շատ կարեւորում եմ Իրանի հետ համագոյակցությանը, քան՝ Սինգապուրի։ ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Աոաքելյանը՝ անդրադառնալով օրերս Երեւանում տեղի ունեցած ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։

-Ժամանակին հաճախ էր խոսվում, որ ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին սխալ է: Ի՞նչ եք կարծում, ԵԱՏՄ-ն արդարացնո՞ւմ է սպասելիքները։

-Սխալ կարծիքների հետ կապված 2 կարևորագույն գործոն կուզեմ առանձնացնել, աոաջինը ՀՀ–ԵՄ համագործակցությունն է, որը միշտ որպես այլընտրանք էր դիտարկվում՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։

Երկրորդը՝ ցավոք սրտի մինչեւ հիմա էլ կա ու բավականին երկար, կարծում եմ, կշարունակվի, դա ընդհանուր սահման չունենալն է, որը ես ավելի եմ կարեւորում տնտեսական տեսանկյունից։ Մաքսային միությունն աոաջին հերթին իրենից ապրանքների ազատ տեղաշարժ է ենթադրում։ Այսինքն, առանց որեւէ ֆիզիկական տեղաշարժի սահմանափակման։

Այդ տեսանկյունից մենք գտնվում ենք մի միության մեջ, որի հետ փաստացի սահման չունենք։ Դա միության մնացած երկրների համեմատ մեզ համար որոշակի խոչընդոտներ է ստեղծում, հաշվի առնելով նաեւ, որ տարանցիկ երկիր Վրաստանը ունի լարվածություն Ռուսաստանի հետ։ Վրաստանը չունի մոտիվացիա ակտիվացնել վրաց-ոուսական հարաբերությունները՝ գոնե այս պահին, ու փաստացի կարելի է ասել, որ գոնե տնտեսական տեսանկյունից Լարսի անցակետը ավելի շատ «հայ-ոուսական» սահմանում է, քան վրաց-ոուսական։ Այս տեսանկյունից այդ ռիսկը կա, մնացած երկրները որեւիցե արգելք չունեն՝ ամբողջ միության տարածքում ազատ տեղաշարժվելու։ Ես կարծում եմ, որ այո՛, սա լուրջ խնդիր է երկարաժամկետ զարգացման համար։ Քանի որ ակնհայտ է, որ գոնե տեսանելի ապագայում Մաքսային միության ընդհանուր սահման ունենալը դեռեւս հնարավոր չէ:

Այս տեսանկյունից այո՛, մենք որոշակի խոչընդոտներ ունենք, սակայն եղածի շրջանակներում պետք է փորձենք ունենալ այնպիսի տնտեսություն, այնպիսի տնտեսական հարաբերություններ, որ կարողանանք ավելի շատ հնարավորություններ քաղել Մաքսային միությունից, քան տալ։

Ինչ վերաբերվում է՝ ճիշտ է, թե սխալ, մինչ այդ էլ մենք տնտեսական համագործակցություն ունեինք Ռուսաստանի հետ, հետեւաբար՝ սա ավելի շատ այդ համագործակցությունների մեծացման, ավելի շատ տնտեսական .ինտեգրացիա ունենալու հնարավորություններ է մեզ տալիս, որը դեոեւս ամբողջովին չենք օգտագործել։ Այդ ուղղությամբ աշխատանքներ ունենք տանելու, որ կարողանանք ավելի արդյունավետ համագործակցություն ունենալ։

ՆԻԿՈԼԱՅ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031