Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինս ձեռք է բերել նոր մեքենա՝ վարկով». Արարատ Միրզոյանը 1 սենյականոց տունը ծախել է, նոր տուն է գնել

Հոկտեմբեր 04,2019 12:55

Aravot.am-ն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հարցրեց՝ իշխանությունների հասցեին մամուլում քննադատություններ են լինում, որ 8 ամսվա պատգամավոր են, բայց արդեն հասցրել են հողատարածքներ ձեռք բերել, գույք, դուք կոնկրետ ձեր օրինակով կարո՞ղ եք ասել, ինչ դարձել եք իշխանություն, նոր գույք ձեռք բերե՞լ եք՝ մեքենա, առանձնատուն: Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Կինս ձեռք է բերել նոր մեքենա՝ վարկով: Ժամկետը լավ չեմ հիշում՝ դա առաջին փոխվարչապետի՞ պաշտոնի հետ համընկավ, թե՞ արդեն ԱԺ նախագահ էի: Ինչեւէ, հեղափոխությունից հետո էր: Ես ունեի 1 սենյականոց բնակարան, որը վաճառել ենք եւ այդ գումարով որպես կանխավճար օգտագործելով՝ ձեռք ենք բերել մի քիչ ավելի մեծ, մի քիչ չէ՝ մեծ բնակարան, էլի հիփոթեքային վարկով: Սա է, մյուսների մասին չգիտեմ»:

Արարատ Միրզոյանը հորդորեց, որ եթե ապօրինի միջոցներով են ձեռք բերում գույք, անկախ նրանից, թե որ ուժի ներկայացուցիչ է, փաստերի դեպքում քայլեր կձեռնարկեն. «Դա չի կաշկանդի մեզ եւ համապատասխան իրավապահ մարմիններին գործընթաց իրականացնել այնպես, ինչպես օրենքի սահմաններում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031