ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով փակ գաղտնի քվեարկությունն ԱԺ-ում ավարտվեց: Արդյունքները ամփոփելուց հետո հայտարարվեց, որ քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորից կողմ է քվեարկել 98 պատգամավոր: Պատգամավորներից մեկը դեմ է եղել: Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԲՀԿ-ն որոշել էր չմասնակցել քվեարկությանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ