Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղբահանության վճարը քաղաքացու համար մնալու է նույնը». Հակոբ Կարապետյան

Հոկտեմբեր 04,2019 12:39

Երեւանի աղբահանության բարելավման նպատակով քաղաքապետարանում «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից զատ այլ օպերատոր ներգրավելու մասին քննարկում այս պահին չկա, թեեւ ապագայում դա չի բացառվում: Այս մասին այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Այս կամ այն որոշումը թելադրում է իրողությունը: Համայնքային հիմնարկ ստեղծելու որոշումը եւս բխել է իրավիճակից»,-նկատեց նա:

https://www.facebook.com/aravot.am/videos/529493227620784/

Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ՝ եթե ապագայում որոշվի, որ այլ օպերատոր է ներգրավվելու, եւ համայնքային հիմնարկն ունենա ռեսուրսների ավելցուկ, այն կարող է, օրինակ, վարձակալությամբ տրվել այդ օպերատորին:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք առաջիկայում երեւանցիների համար ավելանալո՞ւ է աղբահանության վճարը, Հակոբ Կարապետյանը վստահեցրեց. «Այն մնալու է նույնը, գնային փոփոխություն չի լինելու: Կա օրինագիծ, որ աղբահանության համար նախատեսված վարձավճարը գանձվի ոչ թե բնակչությունից, այլ ներմուծող սուբյեկտներից: Բայց այն 200 դրամը, որը մենք վճարում ենք աղբահանության համար, չի բարձրանալու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031