Ռուսաստանը և Ադրբեջանը կշարունակեն համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Վալդայ» համաժողովում ելույթի ժամանակ:
«Ակտիվ զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը: Այսօր մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել առ այն, որ կշարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ՝ չնայած այն հանգամանքին, որ ռուսական տեխնիկայի ձեռք բերման շրջանակներում ստորագրված պայմանագրերը կազմում են 5 միլիարդ դոլար»,-ասել է Ալիևը:
Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ 3 միլիարդ դոլարի պայմանագրերն արդեն գործարկվել են:
Ռուսաստանն առաջատար երկրների ցանկում է, որոնցից Ադրբեջանը ռազմատեխնիկական արտադրանք է գնում:
Կարդացեք նաև
Ադրբեջանը զենք և ռազմական տեխնիկա գնում է նաև Բելառուսից, Իսրայելից, Պակիստանից, Թուրքիայից և Չեխիայից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ