ՀՀԿ-ն Հրայր Թովմասյանին նշանակեց ՍԴ նախագահ, հիմա Հրայր Թովմասյանն անում է խախտումներ`այդ ուժին սպասարկելու համար: Այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը` խոսելով խորհրդարանում ընթացող ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցի մասին: Նա գտնում է, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է կարգվել խախտումներով եւ հիմա եկել է ժամանակը, որպեսզի հրաժեշտ տա իր պաշտոնին:
Բանախոսի կարծիքով, այժմ պետք է ինստիտուցիոնալ քայլեր կատարվեն, որոնցով հետագայում կբացառվի որեւէ խմբի շահերի սպասարկումը`իշխանության որեւէ ճյուղի կողմից:
«Սահմանադրությունը պետք է փոխվի, բայց Սահմանադրությունը չի կարելի փոխել ոտքի վրա եւ սահմանադրական փոփոխությունները չեն կարող պայմանավորված լինել Հրայր Թովմասյանից ձերբազատվելու հանգամանքով: Լուրջ քննարկումներ են պետք, ինչը երկար ժամանակ է պահանջում: Գործող Սահմանադրությունում, իհարկե, շատ խնդիրներ կան, բայց Սահմանադրությունը պետք է հարգել այնպիսին, ինչպիսին կա: Դրանով բազմաթիվ խնդիրներ են կարգավորվում ՀՀ-ում եւ դրանով պետք է կարգավորվի նաեւ Հրայր Թովմասյանի խնդիրը»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի