Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հիմքերը բավականին ամուր են». Քաղաքապետի խոսնակը՝ «Սանիթեքի»՝ արբիտրաժային դատարան դիմելու մասին

Հոկտեմբեր 04,2019 12:10

«Հանրության շրջանում տեւական ժամանակ արդիական էր հարցը, թե ինչու քաղաքապետը չի խզում «Սանիթեքի» հետ պայմանագիրն այն դեպքում, երբ «Սանիթեքը» համայնքի խնդիրները լուծելու փոխարեն ինքն էր ստեղծում խնդիրներ: Իրավական գործընթաց էր տեղի ունենում: Համայնքը պետք է վստահ լիներ, որ այլ միջոցներով կարող է աղբահանության հարցը լուծել: Ուսումնասիրվեց իրավական բազան եւ «Սանիթեքի» գույքը, հարուցվեց քրեական գործ, որին հաջորդեց Հայկ Մարությանի այս հայտարարությունը»,-«Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով փաստին, որ Հայկ Մարությանի որոշմամբ՝ միակողմանի եւ ամբողջությամբ խզվել է «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը:

Խոսելով «Սանիթեքի»՝ միջազգային արբիտրաժային դատարան դիմելու մտադրության մասին, Հակոբ Կարապետյանը վստահեցրեց, որ քաղաքապետարանի իրավական գործողությունների հիմքերը բավականին ամուր են. «Եթե արբիտրաժի մասին հայտարարությունն իրականություն դառնա, կողմերը կլինեն ոչ միայն Քաղաքապետարանը եւ «Սանիթեքը», այլեւ վերջինիս պարտատերերը: Տվյալներ կան, որ «Սանիթեքը» ֆինանսական պարտավորություններ ունի նաեւ այլ սուբյեկտների հանդեպ: Քաղաքապետարանը վստահ է եւ համոզված, որ բոլոր գործողությունները բխում են համայնքի շահից եւ օրենքի տառից»:

Հիշեցնենք՝ մի քանի ամիս է, ինչ Երեւանի աղբահանությունն իրականացնում է համայնքային հիմնարկը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031