Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակ Վրաստանում. 300-ից ավելի հայկական բեռնատարներ չեն կարողանում առաջ շարժվել. shamshyan.com

Հոկտեմբեր 04,2019 11:36

Բազմաթիվ հայ վարորդներ ահազանգել են, որ վրաց-հայկական սահմանին՝ Սադախլո գյուղում, վրացիները նոր կայանատեղի են ստեղծել եւ ստիպում են իրենց՝ նախ մեքենաները կայանել այդտեղ՝ վճարելով 30 լարի, եւ հետո բեռնատարների մեծ հերթեր են կուտակվել, իրենք չեն կարողանում առաջ շարժվել, հայտնում է shamshyan.com-ը։

«Վրաստանից որ գալիս ես դեպի տամոժնի, Մառնեուլին անցնում ես, հենց այդտեղ թազա ստայանկա են բացել, ոնց որ լարսի գլխին էին բացել: Մտնում ես, 30 լարի մուծում ես նոր հելնում: Երեկ երեկոյանից սկսած մինչեւ հիմա պահում են, ոչ մի տիպի չեն աշխատում, չենք էլ հասկանում: Սրանք այ էսպես ավտոմատ կիլոմետրերով հերթ են սարքել, չգիտենք երբ ենք առաջ շարժվելու»,-ասաց ահազանգած վարորդը, նշելով, որ այս պահի դրությամբ 300-ից ավել բեռնատարներ կան կանգնած, ովքեր չեն կարողանում առաջ շարժվել:

Ահազանգած վարորդի խոսքով՝ կայանատեղին մոտ 1 ամիս է, ինչ կա, սակայն կուտակումն արդեն 6 օր է:

Վարորդի խոսքով՝ ռուսական կողմում խնդիր չկա, Լարսից առաջ են շարժվել, եկել են այստեղ ու մնացել: Ահազանգած վարորդը նաեւ դժգոհեց, որ հայկական կողմից եւս ոչ ոք չի այցելել եւ որեւէ պարզաբանում չի տվել:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031