Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվի կոմիտեի հորդորակը հայերեն համարժեք ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Հոկտեմբեր 04,2019 11:28
aybuben

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը: Ցանկում ընդգրկված որոշ բառերի հայերեն համարժեքները հայտնի են հայախոս և հայագիր հանրությանը, սակայն վերջին ժամանակներում դրանք քիչ են կիրառվում գրավոր և բանավոր խոսքում:

Հայերեն բառերը կրկին լայն շրջանառության մեջ դնելու նպատակով հորդորում ենք այսուհետև գրելիս ու խոսելիս նախապատվությունը վստահաբար դրանց տալ:

1.անոնս – հայտարարություն, ծանուցում, ազդ

2.ափլիքեյշն – հավելված (բջջային կամ համակարգչային)

3.ափլոդ – վերբեռնում

4.դաունլոդ – ներբեռնում

5.դեգուստացիա – համտես(ում)

6.դեգրադացիա – 1. հետընթաց, 2. քայքայում, կազմալուծում

7.դոմեն – տիրույթ

8.զիփլայն – ճախրուղի

9.էմիգրացիա – 1.արտագաղթ, 2. տարագրություն, վտարանդիություն

10.էքսկլյուզիվ – բացառիկ

11.ըքաունթ – հաշիվ, օգտահաշիվ

12.իմիգրացիա – ներգաղթ

13.ինստրուկտոր – հրահանգիչ

14.իվենթ – իրադարձություն, միջոցառում

15.լիմիտ – սահմանաչափ, սահմանափակում

16.կոնստրուկտիվ – կառուցողական

17.կոնֆիդենցիալ – գաղտնի, խորհրդապահական

18.կուրատոր – համադրող

19.հաքեր – ցանցահեն

20.մարկեր – նշիչ

21.շլագբաում – ուղեփակոց

22.պրիմիտիվ – պարզունակ, պարզ

23.սպեցիֆիկ – առանձնահատուկ, յուրահատուկ

24.վոլոնտյոր – կամավոր

25.տոլերանտ – հանդուրժող

26.ցիվիլ – քաղաքակիրթ

27.փոսթ – գրառում, հրապարակում

28.օնլայն – առցանց

29.օֆլայն – անցան

30.ֆակուլտատիվ – կամընտրական

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031