Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պոլսի հայոց պատրիարքարանը չի բողոքարկի Թուրքիայի պարտադրած սահմանափակումը. Ermenihaber

Հոկտեմբեր 04,2019 11:16

Նախօրեին Պոլսի հայոց պատրիարքարանում տեղի է ունեցել նախաձեռնարկ մարմնի անդամների և հիմնադրամների ղեկավարների նիստի ընթացքում  որոշում է կայացվել չբողոքարկել Թուրքիային ներքին գործերի նախարարության կողմից սեպտեմբերի 23-ին պատրիարքարան ուղարկված նոր կանոնագիրը։ Նշենք, որ պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար կանոնագրի (կանոնադրության) մեջ սահմանված նոր պայմաններից խնդրահարույցը արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրման արգելքն է։

Նիստից հետո նախաձեռնարկ մարմնի կողմից արվել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.

«Հոկտմեբերի 3-ին տեղի ունեցած քննարկմանը ներկա գտնվող բոլոր հիմնադրամների ներկայացուցիչները կանոնագրի վերաբերյալ կարծիք հայտնեցին, ընթերցվեց հոգևոր խորհրդի հայտարարությունը։ Այնուհետ անցկացվեց քվեարկություն, որի արդյունքում ձայները կիսվեցին։ Ապա ընդլայնված կազմով անցկացված քննարկման ընթացքում հիմք ընդունելով մեծամասնության կարծիքը՝ որոշում կայացվեց պատրիարքի ընտրությանը գնալ կանոնադրությամբ առաջարկվող պայմաններով»։

Այսպիսով՝ փաստացիորեն Պոլսո հայոց պատրիարքարանը որոշեց չբողոքարկել Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից պարտադրված սահմանափակումը։ Ստացվում է, որ ըստ նոր կանոնադրության պայմանների՝ Պոլսի պատրիարքի աթոռի համար պայքարող թեկնածուների թիվը խիստ կրճատվում է։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031