Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյանը կասկածում է, որ հաջորդ տարեսկզբից հնարավոր կլինի իրականացնել գիտական հիմնարկների արդյունավետության չափելիության մեթոդոլոգիան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 04,2019 11:08

Այս գարնանը Արայիկ Հարությունյանը ստորագրեց «Գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գիտական եւ գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման, տարա կարգման եւ բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքները եւ չափանիշները հաստատելու մասին» հրաման։ Այն սահմանում է գիտական հիմնարկների ֆինանսավորումն իրականացնել ըստ նրանց տարակարգման։ Գիտության կոմիտեում ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը պետք Է ամռան ընթացքում մշակեր արդյունավետության գնահատման մեթոդաբանություն, որով անցկացվեր ինստիտուտների վարկանիշավորում, որով էլ ինստիտուտները կստանային տարակարգեր եւ ըստ այդմ՝ կֆինանսավորվեին։

Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից փորձեցինք տեղեկանալ, թե ինչ վիճակում է այդ չափորոշիչների մշակումը։ Նա ասաց՝ ընթացքի մեջ է, գրեթե ավարտվել է։ «Բայց կիրարկումը երբ կանենք, չենք կարող ասել, որովհետեւ որոշ անակնկալներ եղան։ Բանն այն է, որ որոշ տվյալներ իրականությանը չեն համապատասխանում։ Օրինակ՝ գիտական հոդվածների հետ կապված հավելյալ ստուգումների կարիք ունեն, ինչն ահռելի ու ժամանակատար աշխատանք է»,- ասաց կոմիտեի նախագահը, ով կասկածում է, որ հաջորդ տարեսկզբից հնարավոր կլինի իրականացնել գիտական հիմնարկների արդյունավետության չափելիության մեթոդոլոգիան։ Նրա խոսքով, օրինակ, պարզվել Է, որ ամսագիրը, որում տպագրվել Է գիտական հոդվածը, կա՛մ գիտական չէ, կա՛մ այն ամսագիրը չէ։

Սամվել Հարությունյանի խոսքով՝ գիտական հիմնարկների վարկանիշավորման արդյունքում լինելու է 4 կատեգորիա։ «4-րդն այն հիմնարկներն են լինելու, որոնց փրկել հնարավոր չէ, որոնք շատ վատ են աշխատում, եւ նրանց ֆինանսավորումը դադարեցվելու է։ Երրորդ կատեգորիայում հայտնված ինստիտուտներին տրվելու է 2 կամ 3 տարի փորձաշրջան՝ երկրորդում կամ առաջինում հայտնվելու համար»։

Նշենք, որ որոշ ինստիտուտներում վարկանիշավորումը չսկսած՝ զգուշացրել են հնարավոր կրճատումների մասին։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031