Այսօր ԱԺ նիստում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հորդորով դիմեց ՍԴ անդամներին՝ ասելով, որ իրենց չպետք է նույնացնեն Հրայր Թովմասյանի հետ. «Չնույնացնեն իրենց անցած ճանապարհը եւ ուղղորդվեն օրենքով, իրենց խղճով ու իրենց գիտելիքներով»:
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հավելեց. «Միանում եմ Ալեն Սիմոնյանին եւ կոչ անում ՍԴ անդամներին այս պատասխանատու պահին արկածախնդրությամբ չզբաղվել, ՍԴ նախագահի զավթված աթոռը պետք է վերադարձվի ժողովրդին»:
Կարդացեք նաև
Կոչին միացավ նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ ասելով. «Խնդրում եմ ՍԴ անդամ դատավորներին կայացնել անաչառ որոշում: Մենք այսօր քվեարկությամբ որոշումն ուղարկելու ենք ՍԴ եւ պահանջում ենք, որպեսզի ՍԴ անդամ դատավորները օրենքի ոգուն եւ տառին համապատասխան որոշում կայացնեն»:
Հիշեցնենք, որ քիչ անց փակ գաղտնի քվեարկությամբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցն է որոշվելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ