Հատուկ քննչական ծառայությունը բացահայտել է, որ Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը և Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանը կատարել են ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից ստեղծված աճուրդային հանձնաժողովի անդամները` ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ:
Թեմայի վերաբերյալ «Ժամանակը» հարցեր է ուղղել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանին։
-Իմ կինը անտառի տարածք չի սեփականաշնորհել։ Կատեգորիան փոխել, տվել են համայնքին, համայնքն էլ աճուրդ է կազմակերպել։
–Ստացվում է՝ կրկնակի հանցագործություն է կատարվել, երբ անտառային ֆոնդի հողատարածքների կատեգորիան փոխվել է և դրանք դարձվել են համայնքային հողեր։
Կարդացեք նաև
-Քննությունը դա կպարզի։
–Իսկ Ձեր կինը ի՞նչ է կառուցել կամ ինչ էր պատրաստվում կառուցել ապօրինի սեփականաշնորհված այդ տարածքներում։
-Ոչ մի բան էլ չի կառուցել։ Նա այդ հողատարածքները նվիրաբերել է ուրիշին։ Քննություն է գնում, ամեն ինչ կպարզվի։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: