Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը Ուլան-Ուդեում մեկնարկած աշխարհի առաջնության որակավորման մենամարտում դժվարին հաղթանակ տարավ ամերիկացի Հեւեն Գարսիայի նկատմամբ:
Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոնը հոկտեմբերի 8-ին 1/8 եզրափակչում հանդիպելու է Թուրքիայի ներկայացուցիչ Բուսենազ Սակիրօգլուի հետ:
Այսօր Հայաստանի երկրորդ ներկայացուցչի՝ 54 կգ քաշային Անահիտ Հարոյանի, առաջին մրցակիցը աշխարհի առաջնությունում լինելու է գերմանուհի Ուրսուլա Գոտլոբը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև