Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Հրայր Թովմասյանի հեռացման գործընթացը ժողովրդավարական այս ճանապարհն անցնելու առաջին փորձն է»

Հոկտեմբեր 04,2019 00:10

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանի կարծիքով, ԱԺ-ում մեկնարկած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հեռացման գործընթացն այդ տեսակի ճանապարհով գնալու առաջին փորձն է մեզանում: «Այնպես որ, կարող է այդ ճանապարհին քաղաքական խոսքի մեջ լինեն նախադասություններ, որոնք կընկալվեն քաղաքական, լինեն նախադասություններ, որոնք կընկալվեն իրավական: Այնուամենայնիվ, եթե այդ փաստաթուղթն ընդունվեց, գնալու է Սահմանադրական դատարան, որտեղ, հուսով եմ, սահմանադրական դատարանի դատավորները կկայացնեն իրավական լուծում: Եվ մենք մեր պատմության մեջ կունենանք այս ինստիտուտի առաջին փորձը եւ դրա հիման վրա դասեր կքաղենք ապագայում՝ եթե պետք լինի:

Այսպիսի խնդիրներից ոչ թե պետք է վախենալ, այլ անցնել: Սա ժողովրդավարական ճանապարհն է, եւ մենք պետք է կարողանանք այս բոլոր սահմանադրական ինստիտուտները, որոնք ամրագրված են սահմանադրությամբ եւ մնացած օրենքներով, ժամանակ առ ժամանակ փորձարկել, հասկանալ՝ ճիշտ մոտեցում է եղել կամ ոչ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031