Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. «Պետական մակարդակով պետք է մտածել, թե ինչպես անենք, որպեսզի մարդկանց կործանարար այս էներգիան անվտանգ ասպարեզում պարպվի»

Հոկտեմբեր 03,2019 23:40

«Մենք իրավական պետության համար պայքարը շփոթել ենք անձնական պայքարի հետ: Եվ անձնական մակարդակի պայքարն ուղեկցվում է բարեկրթության հետ ոչ մի առնչություն չունեցող ձեւերով», – Անդրանիկ Քոչարյանի՝ Արփինե Հովհաննիսյանին վիրավորելու եւ ներողություն խնդրելու մտադրություն չունենալու առիթով Aravot.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը:

«Ցավում եմ հենց պարոն Անդրանիկ Քոչարյանի համար, նաեւ՝ Հայաստանի Հանրապետության: Ճանապարհին տեսա Ֆրանսիայի դեսպանի գրառումը, որով նա եւս արձագանքել էր այս երեւույթին՝ նշելով անթույլատրելիությունը կանանց եւ քաղաքական պայքարում նման արտահայտությունների մասին: Ինձ թվում է՝ պետք է պետական մակարդակով մտածել, թե ինչպես անել, որպեսզի մարդկանց այդ կործանարար էներգիան պարպվի ավելի անվտանգ ասպարեզներում: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ կողմից հայցում եմ Արփինե Հովհաննիսյանի ներողամտությունը», – ասաց Նարինե Դիլբարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031