Մարտի 1-ի գործով ընթացող դատավարության մասին Րաֆֆի Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Բոլոր նախագահները, բոլոր վարչապետերը, բոլոր ղեկավարները, նրանք, ովքեր տեղեկություն ունեն, մասնակից էին՝ հետապնդում էին, հետապնդվում էին, պետք է իրենց վկայությունները տան: Կարծում եմ՝ ովքեր Մարտի 1-ին առնչվել են, պատասխանատվության տարբեր չափաբաժիններ ունեն եւ միայն դատարանը կարող է այդ վճիռը կայացնել», -ասաց նա: Հարցին, թե դատարանից արդար վճիռ ակնկալո՞ւմ է, Րաֆֆի Հովհաննիսյանը մի փոքր մտածեց, հետո միայն պատասխանեց. «Չգիտեմ: Հուսով եմ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ