Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկական համալսարանի ռեկտորի հայցն ընդդեմ ԱՆ նախարարի կքննի Գրիգորի Վարդանյանը

Հոկտեմբեր 03,2019 23:07

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հայցն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջիկայում կքննվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ: Արմեն Մուրադյանը Արսեն Թորոսյանից պահանջում է ոչ միայն իրեն զրպարտող արտահայտությունները հերքել, այլեւ նյութական փոխհատուցում, ինչը որոշել է ուղղել վիրավոր զինվորների կենտրոնին:

Հիշեցնենք, որ  նախարարը Մուրադյանին մեղադրել էր իր դեմ արշավ ուղղորդելու մեջ:

Նա ասել էր, թե Արմեն Մուրադյանն իր  պաշտոնը նվեր էր ստացել նախկին իշխանություններից, եւ սարսափած է, որ այս իշխանությունների օրոք կարող է կորցնել պաշտոնը: Ըստ նախարարի՝ ժամանակին լինելով հայտնի ընտանիքների քավոր, հայտնի մարդկանց ընկեր՝աստիճանաբար կարիերայի աստիճանասանդղակով այդպես բարձրացել, հիմա բժշկական համալսարանի ռեկտոր է:

Իսկ ամեն ինչ սկսվել էր Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսին գրանցված միջադեպից, երբ ուռուցքաբան, արյունաբան, Գևորգ Թամամյանը եկել է նախարարի ասուլիսին՝  նրան հարցեր ուղղել համար, սակայն Արսեն Թորոսյանը, նրան տեսնելով,  ընդհատեց ասուլիսն ու դուրս եկավ սրահից։ Թամամյանը  Արսեն Թորոսյանին մեղադրում էր պոպուլիզմի ու առողջապահության ոլորտը ձախողելու մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031