Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Բոժկո. «Ուկրաինայի ԱԳՆ հայտարարություն է եղել՝ ուղղված չճանաչված երկրներ մեկնող մեր քաղաքացիներին»

Հոկտեմբեր 03,2019 22:35

Վերջերս համացանցում տեղեկություն տարածվեց, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երկրի քաղաքացիներին հորդորել է Արցախ մեկնելիս առաջնորդվել Ադրբեջանի օրենքներով:

Այսօր Aravot.am-ը Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյին խնդրեց մեկնաբանել տեղի ունեցածը: «Նման բան չի եղել: Ուկրաինայի արտգործնախարարության հայտարարություն է եղել՝ ուղղված այն քաղաքացիներին, որոնք պատրաստվում են գնալ Հյուսիսային Օսեթիա, Աբխազիա, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ: Այսինքն, ոչ ճանաչված հանրապետություններ: Դուք գիտեք, թե ինչպես են Ադրբեջանը, Վրաստանը վարվում այդ քաղաքացիների նկատմամբ: Գիտեք չէ՞՝ բռնում են, վերցնում են անձնագրերը եւ այլն: Դա ընդամենը զգուշացում, խորհուրդ է եղել ԱԳՆ-ի կողմից, որպեսզի մեկնելուց առաջ մտածեն, թե ինչ կարող է լինել իրենց հետ», – ասաց նախկին դեսպանը:

Հիշեցնենք, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարություն էր տարածել Արցախ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելությունների կարգի մասին։ Կիևը զգուշացրել էր իր քաղաքացիներին, հիշյալ տարածքներ այցելելիս, առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ։ «Այդ օրենսդրության խախտումը ենթադրում է վարչական և քրեական պատասխանատվություն», – մասնավորապես ասված էր Ուկրաինայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Տարածված հայտարարությունը շփոթություն էր առաջացրել ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ ընթերցողների շրջանում։ Մասնավորապես՝ կարծիք էր ստեղծվել, թե Ուկրաինան արգելել է իր քաղաքացիներին Արցախ այցելել՝ վարչական / քրեական պատասխանատվության սպառնալիքով։

Արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով այս հարցին, նշել էր, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն հղում է անում Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությանը, այլ ոչ թե Ուկրաինայի։ Արցախ այցելելու համար Ուկրաինայի քաղաքացիներին այդ երկրի օրենսդրությամբ վարչական կամ քրեական պատասխանատվություն չի սպառնում։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031