Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրայր Թովմասյանն ուներ եւ ունի քաղաքական մոտիվացիա, հետեւաբար, ՍԴ նախագահ լինել չի կարող». Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 03,2019 22:15

«Ես պնդում եմ, որ Հրայր Թովմասյանը ուներ, ունի քաղաքական մոտիվացիա,  հետևաբար նա չի կարող լինել ՍԴ նախագահ: Նա կարող է լինել քաղաքական գործիչ, կարող է գլխավորել մի ընդդիմադիր կուսակցություն, որն ամենադաժան քննադատության կենթարկի մեզ: Նա կարող է, ըստ էության, զբաղվել օրենքով չարգելված ցանկացած գործունեությամբ: Մենք ի վերջո ազատ երկրում ենք ապրում, սակայն նա ՍԴ նախագահ լինել չի կարող: Նա այդ շանսն ուներ ու կորցրել է»,-այսօր խորհրդարանում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ, արտահերթ ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը Արարատ Միրզոյանը գնահատում է զուսպ, հավասարակշիռ ձևակերպումներով:

Նա անդրադարձավ նախորդ երկու տասնամյակում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական եւ ընտրական գործընթացներն` իր կասկածները բարձրաձայնելով դրանց վերաբերյալ` հավելելով, որ Հրայր Թովմասյանն այդ համակարգին սատարողներից մեկն է. «Կասկած կա, որ ընտրությունների ընթացքում կամ զուգահեռ փորձ է արվել տապալել սահմանադրական կարգը: Եվ այդ մասին մենք հիմա ունենք դատավարություն: Այդպիսի ընտրությունների արդյունքում ձևավորվել է համակարգ, որտեղ ամբողջ տնտեսությունը կենտրոնացված է եղել մի քանի ընտանիքների ձեռքին, և արհեստական խոչընդոտներ են առաջացել այլ տնտեսվարողների համար, ըստ էության ազատ շուկա չի եղել: Այդ ընտրությունների արդյունքում ձևավորված համակարգում թալանվել, մսխվել են հանրային միջոցները, բյուջեն՝ ընդ որում նաև բանակից: Եվ սրա վերաբերյալ կասկածանքներով ընթանում են քրեական գործեր»:

Այս ամենն, ըստ ԱԺ նախագահի, քաղաքական, բարոյական առումով միանգամայն բավարար է, որ Հրայր Թովմասյանն այլևս չզբաղեցնի ՍԴ նախագահի պաշտոնը, սակայն գործող իրավական կարգավորումների պայմաններում՝ բավարար չէ: Արարատ Միրզոյանը, սակայն, հիշեցնում է, որ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ և ապա նախագահ է ընտրվել հապճեպորեն. «35 տարի ժամկետով ՍԴ նախագահ է դառնում մի մարդ, որը եթե մի քանի օր հետո ընտրվելու լիներ, պետք է ընտրվեր 12 տարի ժամկետով»: Սա, ըստ նրա, Սահմանադրության խախտում  է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031