Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի 25-ամյակի հանդիսությանը ներկա էր Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
Aravot.am-ը նրան խնդրեց կարծիք հայտնել իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Արփինե Հովհաննիսյանին անձնական վիրավորանք հասցնելու եւ ավելի ուշ ներողություն խնդրել չցանկանալու մասին: «Ոչ միայն կանանց նկատմամբ, այլեւ, ընդհանուր առմամբ, ժամանակակից լեքսիկոնում պետք է բացառվեն նման արտահայտությունները: Ոչ վայել արտահայտությունները ժամանակակից պետական գործչին, պատգամավորին վայել չեն: Ես նման երեւույթները դատապարտում եմ, որովհետեւ վերջին ժամանակներս ընդհանուր առմամբ մեր հանրությունում, կայքերում, համացանցում բավականին վատ բառապաշար է տիրում: Այդ առումով, ժամանակակից բարեկրթությունը, մարդկային հարաբերությունները թույլ կտան, որ այդ երկու անձնավորությունները միմյանց հետ հարաբերությունները հարթեն: Կարծում եմ, որ Անդրանիկ Քոչարյանը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի եւ հարթի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ