1994-1998թթ․ ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը համաձայն չէ, որ 2020թ․ բյուջեն իր մեծությամբ աննախադեպ է։ Տեղեկացնենք, որ հաջորդ տարվա համար կառավարությունը նախատեսել է հավաքագրել 1 տրլն 697 մլրդ դրամ, ինչը մոտ 200 մլրդ դրամով ավելի է այս տարվա եկամուտների պլանավորված չափից։ Իսկ ծախսերը` 1 տրլն 880 մլրդ դրամ, որն այս տարվա ծախսերից ավելի է 240 մլրդ դրամով կամ մոտ 480 մլն դոլարով։
Բագրատ Ասատրյանը գտնում է, որ իր մեծությամբ աննախադեպ էր 2019թ․ բյուջեն, որը նորից վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն էր ներկայացրել։
Ասատրյանը, սակայն, մտահոգ է, որ կառավարությունը թերակատարել է ծախսերը, հատկապես կապիտալ ծախսերը։ Տեղեկացնում է, որ գանձապետական հաշվին կա մոտ 300 մլրդ դրամ, բայց նման բան չպետք է թույլ տալ․ այդ գումարը պետք էր ծախսել։
«Մեր իշխանությունները չեն կարողանում ծախսել, շեղումը շատ մեծ է։ Ծախսերի կատարման ընթացքը խիստ անբավարար է, կատարվել է ընդամենը 54,5 տոկոսով։ Տնտեսությունը չի կարող այդպես երկար սպասել»,- ասաց տնտեսագետը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: