Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ոչ-ոք չմտածի, թե ինքը ճշմարտության մենաշնորհ ունի եւ չմեծամտանա ժամանակից շուտ». Րաֆֆի Հովհաննիսյան

Հոկտեմբեր 03,2019 21:33

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի 25-ամյակի հանդիսությանը կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ 25 երկար ու ձիգ տարիների զորակցության, հավատի եւ ուղեկցության համար:

«Երախտագիտություն եմ հայտնում այն մարդկանց, որոնք որոշեցին իրենց մտավոր ուժը ներդնել Հայաստանից, Արցախից, սփյուռքից, որպեսզի մենք Հայաստանի Հանրապետությունում ունենանք առաջին անկախ հետազոտական կենտրոնը, որը կկարողանար նորանկախ Հայաստանի իշխանությանը, ընդդիմությանը, հասարակությանը այլընտրանքային մոտեցումներ առաջարկել արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ»,-ասաց պարոն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այս տարիներին ստեղծվել են մասնագիտացված, պետական, կառավարական, անկախ նորանոր հետազոտական կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրն արժեք է ներկայացնում: «մեր խնդիրն է, որպեսզի  ՀՀ-ում ունենանք հանրակարգային, ոչ թե անձնակենտրոն քաղաքականություն, որ հիմնված է ինստիտուցիոնալ, համակարգված արտաքին եւ ներքին քաղաքականության վրա, որ թույլ  կտա, որպեսզի իշխանությունը փոխվի վերջապես լեգիտիմ, իրավակարգ միջոցով: Բայց պետական քաղաքականությունը շարունակի ազգային շահի կշռադատված քաղաքականության հիման վրա: Թող ոչ մեկը չկարծի, թե ինքը ճշմարտության մենաշնորհ ունի, թող չմեծամտանա ժամանակից շուտ, ճշգրիտ դասեր քաղի անցյալից եւ ապագան կերտի միացյալ ուժերով՝ ոչ թե հատվածապաշտությամբ, ոչ թե կուսակցական առաջատարի ինքնասիրությամբ, ոչ թե երեւալով, ոչ թե աթոռապաշտությամբ, այլ հասկանալով, որ ամենակարեւորը վաղվա ղեկավարն է, թե վաղը ինչ է գալու, որ ղեկավարությունն է գալու: Եվ մենք այսօր հանձն ենք առնում, որ մենք պարզապես պարտավոր ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա  իրավական, ազատ, Հայաստանին, ժողովրդին պատկանող հավաքական պատասխանատվության իշխանություն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031