Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարիա Զախարովան անդրադարձել է արցախյան հակամարտության մասին Սերգեյ Լավրովի հայտարարությանը

Հոկտեմբեր 03,2019 21:21

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ արցախյան հակամարտության մասին հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը «Վալդայ» ամենամյա համաժողովում ելույթի ժամանակ ասել էր՝ Արցախում ռազմական նոր լայնածավալ գործողությունների վտանգ չկա, բայց քաղաքական երկխոսությունն արգելակված է:

Հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Զախարովան պատասխանել է լրագրողի հարցին, թե  Լավրովը ինչ նկատի ուներ ուղիղ շփումների,  բանակցությունների անհրաժեշտության մասին խոսելիս`բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև, թե Արցախի և Ադրբեջանի միջև, Զախարովան պատասխանել է. «Բանակցություններ երկու պետությունների միջև»:

«Կարծում եմ, որ ուղիղ բանակցությունները երկու պետությունների միջև կհայտարարվեն երկրների ներկայացուցիչների կողմից»,-ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան՝ արցախյան հակամարտության հարցը քննարկելու համար, այցը համաձայնեցված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, սակայն հստակ ժամկետներն առայժմ հայտնի չեն:

Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031