Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, կողմերը մատնանշել են, որ երկկողմանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեջ դրական դինամիկա կա:
«Չնայած այն հանգամանքին, որ մեր անձնական շփումներում դադար է եղել, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակել են զարգանալ և հաջողությամբ զարգանում են: Ամրապնդվում են առևտրատնտեսական կապերն, անցյալ տարի առևտրաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար», – ասել է Պուտինը,
Պուտինի կարծիքով՝ երկրներն այս ուղղությամբ լավ հեռանկարներ ունեն: «Ի նկատի ունեմ ծրագրերը, որոնց հեղինակը Ադրբեջանի նախագահն է: Իմ կողմից կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ խոշոր նախագծերն իրագործվեն»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ անհրաժեշտ է տեղեկությունների փոխանակում՝ հասկանալու համար, թե ինչպես են ընթանում գործերն այլ ուղղություններով:
Ի պատասխան ՝ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին հանդիպելու հնարավորության համար: Նա Ռուսաստանի հետ հարաբերությունները որակել է որպես ռազմավարական գործընկերային: «Ռուսաստանը մեզ համար կարևորագույն գործընկեր է, ընկեր, բարի հարևան: Մեզ համար թանկ են այդ հարաբերությունները: Վստահ եմ՝ այսօրվա քննարկում լավ ներդրում կլինի՝ մեր կապերի հետագա ամրապնդման գործում»,-հավելել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ