ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։
Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի»։
Ցարդ, Ռուսաստանի խնդիրը Հայաստանի հետ է, մինչ Արցախը, շնորհիւ իր ներազգային դիմադրութեան, մնում է Մոսկուայի համար վստահելի: Պէտք չէ ուրեմն զարմանալ որ յարձակումները աւելի շատ «արտօնուելու» են Հայաստանի ռազմաճակատին վրայ:
Ան որ կ’ուզէ, ուզածին չա՜փ թող ջղայնանայ այսպիսի հաստատումներէ: Ի՞նչ անենք, այդ պատճառով լռե՞նք, երբ որ այժմու վարչակարգը օրէ օր բարձրացնում է «Մարտ 01»ի զոհերի թիւը, մեր երեխաները մեռնում են: Վասն ինչի՞…