Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի լույս 30-ի գիշերը, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 35-ամյա տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մետամֆետամին, սփայս և այլ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, որոնք ուղարկվեցին փորձաքննության։ Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտնաբերվածները թմրամիջոց են։ Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարվում է հետաքննություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։
ՀՀ ոստիկանություն