Օրերս ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ վիրավորել են հայաստանցի տրակտորիստի։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով երեկ գիշեր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը այն մասին, որ հայկական կրակից Ղազախի ուղղությամբ ադրբեջանցի էքսկավատորի վարորդ է վիրավորվել։
Նա մասնավորապես ասաց.
«Ադրբեջանի զինված ուժերը հայկական քաղաքացիական տրակտորի վարորդի են վիրավորել, սկսենք դրանից, և ի տարբերություն ադրբեջանական զինված ուժերի՝ հայկական զինված ուժերը դրա տեսագրությամբ ապացույցներն ունի»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում