Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա կադրը․ Սուդանում ծննդկանն անակնկալի է բերել Գյումրիից մեկնած բժշկին

Հոկտեմբեր 03,2019 18:00

Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում ամերիկացի բժիշկ, «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային ժամանակավորապես փոխարինող երիտասարդ բժիշկ Արմեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած ինքնատիպ լուսանկարներով ու մարդասիրություն քարոզող մեկնաբանություններով շարունակում է զարմացնել օգտատերերին։

Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի մանկաբարձ-գինեկոլոգն այսօր հրապարակել է նորածին երկվորյակների լուսանկար՝ գրելով․ «Առավոտվա շրջայցի անակնկալը՝ գիշերը կանչում են ինձ, թե զույգ պտուղ է․ առաջինի ծնունդից հետո երկրորդի պորտալարի արտանկում է, սրտի զարկերը չկան… Հասնում եմ ու որոշակի միջոցառումներից հետո ծննդալուծում։ Վերակենդանացման բարդ գործն ավարտվում է հաջողությամբ… Երկրորդի անունը՝ ի պատիվ ինձ, մայրն անվանակոչել է ԱՐՄԻՆԵ»։

Օգտատերերից մեկն, այս նկարի տակ գրել է․ «Արմեն ջան, դու դեմք ես, հիմա սևամորթ Արմինեներ, Լուսինեներ, Կարինեներ կծնվեն, իսկ Հայաստանում ծնվում են Մարկեր, Ալեքսներ, Դենիներ»։

Նշենք, որ Սուդանում օգոստոսի 2-րդ կեսից մարդասիրական առաքելություն իրականացնող մեր բժիշկը կվերադառնա հայրենիք հոկտեմբերի երկրորդ կեսին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արմեն Մկրտչյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031